Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ով աշխատի, ով գնա խորհրդարան

Ով աշխատի, ով գնա խորհրդարան
14.04.2017 | 09:52

Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն պարտվածներն են հաշվարկում իրենց սխալներն ու հետևություններ անում, այլև հաղթողներն են «վերևներին» հասկացնում, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»։


Մեր տեղեկություններով, բարձր քվե ստացած ռեյտինգային թեկնածուները մերձավորների շրջանում հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրենց է պարտական, որ նորից «գահին» է։ Տարածքային թեկնածուներն ընդգծում են, որ եթե իրենք չլինեին, Կարեն Կարապետյանի վարկանիշը չէր փրկի իշխող կուսակցությանը։ «Այդքան ձայն մենք ենք ՀՀԿ-ին ապահովել, ոչ թե վարչապետի վարկանիշը։ Առանց մեր արածի քանի՞ ձայն կբերեր այդ վարկանիշը»,- ասում են նրանք ու հայտարարում, որ Կարեն Կարապետյանը գոնե վարկանիշ ուներ, իսկ համապետական ցուցակում ընդգրկվածնե՞րն ինչ են արել։

«Տանը կամ Ֆեյսբուքում նստած` անցկացրինք խորհրդարան։ Լավ է, է՛լի, մենք գնանք ժողովրդի թուքումուրը ուտենք, գումարներ ծախսենք, իրենք գան-նստեն խորհրդարանում»,- դժգոհում են ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ